News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հավատացած եմ, որ ապագայի Ձեր տեսլականը և նպատակային գործողությունները հաստատակամ քայլերով Իտալիան առաջնորդելու են բարգավաճման և առաջընթացի ուղիով:

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Իտալիայի հետ քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված գործակցությունը։

Նշանակալի է մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրումը: Վստահ եմ, որ հայ-իտալական փոխգործակցությանը մեծապես նպաստում է նաև Իտալիայում հայերի դարավոր ներկայությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ