News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի Հյուսիսային պողոտայում ստորագրավահաք է կազմակերպվել Սյունիքի կալանավորված համայնքապետերին ազատ արձակելու պահանջով:

Կազմակերպիչները մեծ պաստառներ են փակցրել, որտեղ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի եւ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի, Քաճարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի եւ Սիսիանի համյանքապետ Արթուր Սարգսյանի մեծադիր լուսանկարներ են:

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Միայն Քաջարան քաղաքից 3900 ստորագրությաուն գրությամբ ուղարկել ենք Մարդու իրավունքների պաշտպանին: Այսօր Արման Թաթոյանը պատրաստակամությունն է հայտնել, որ դրանք կուղարկի գլխավոր դատախազություն, ՀՔԾ եւ այն, բայց քանի որ Երեւանում բնակվող շատ քաղաքացիներ հարցնում էին, թե արդյոք Երեւանում եւս ստորագրահավաք կազմակերպվելու, թե ոչ, այդ պատճառով հիմա ստորագրահավաք է կազմակերպվում նաեւ Երեւանում»:

Նա տեղեկացրեց, որ ստորագրահավաքը սկսվել է 17.00-ին, ավարտվելու է 23.00-ին. «Օրվա վերջում ամփոփ տեղեկատվություն կտանք հավաքված ստորագրությունների մասին: Եթե քաղաքացիների հոսքը շարունակվի, հնարավոր է, նաեւ վաղը կազմակերպենք»:

Հարցին, թե ինչ արդյունքներ են ակնկալում, Ռոբերտ Հայրապետյանը պատասխանեց. «Մենք արդյունքներ կարող ենք ակնկալել դատարանից, օրինակ, երբ որ գործը Վերաքննիչ դատարանում քննության առարկա դառնա, ստորագրությունները դատավորի մոտ կարող են ներքին համոզմունք ձեւավորելու հարցում դեր խաղալ: Ես արդեն նշեցի, որ ՄԻՊ-ը դրանք ուղարկում է համապատասխան մարմիններին եւ այդ առումով կարող են որոշակի գործողություններ տեղի ունենալ: Չմոռանանք, որ Սյունիքի համայնքապետերից երկուսն արդեն ԱԺ պատգամավոր են, ինչը նշանակում է, որ Սահմանադրության 90-րդ հոդվածի ուժով վերջիններիս մոտ արդեն ամբողջական իմունիտետ է եւ ոայդ իմունիտետից զրկվելու համար անհրաժեշտ է գլխավոր դատախազի միջնորդությունը եւ ԱԺ-ի համաձայնությունը: Այս ստորագրությունները նաեւ գուցե այդ ընթացակարգում ինչ-որ ձեւով օգտագործվեն»:

Իրավաբանը հավելեց, որ իրենք արդեն գրություններ են ուղարկել Հայաստանում գործող դեսպանություններ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ, դեռեւս սպասում են դրանց պատասխանին:

Նշենք, որ Գորիսում, Քաջարանում եւս շարունակվում է ստորագրահավաքը, իսկ Սիսիանում սկսվելու է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ