News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հունվարի 25-ին Երևանի Խորենացու փողոցի բնակիչներից մեկին կողոպտել էին։ Դեպքը տեղի էր ունեցել Խորենացու փողոցում։ Կատարվածի մասին ոստիկանություն էր ահազանգել տուժած կինը։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել էր, որ անծանոթ մեկը հափշտակել է պայուսակը, որի մեջ փող ու փաստաթղթեր էին։ Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, որոնք տուժողից հաղորդում էին ընդունել ու պարզել դեպքի մի շարք հանգամանքներ։ Հանցագործությունը բացահայտելու նպատակով Էրեբունու քրեական հետախույզները ձեռնարկել էին տարաբնույթ միջոցառումներ։

Մասնավորապես, պարզել էին, որ կողոպուտը կատարած անձը երիտասարդ է, պարզել էին նաև նրա արտաքին նկարագիրը։ Երիտասարդի ինքնությունը պարզելու նպատակով Էրեբունու ոստիկանները համագործակցեցին տարածքային բաժինների գործընկերների հետ։ Դեպքից ամիսներ անց՝ հուլիսի 21-ին, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողներին հաջողվեց պարզել երիտասարդի ինքնությունը։ Գավառում բնակվող 19-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց Գավառի բաժին ու հայտնեց, որ ինքը հունվարի վերջերին մայրաքաղաքի Խորենացու փողոցում մի կնոջից հափշտակել էր պայուսակ, որի մեջ փող ու փաստաթղթեր էին: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

Տպել
Ամենաշատ