News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Արաբիկա սուրճը թանկացել է եւ հասավ գրեթե յոթ տարվա ռեկորդի` Բրազիլիայում ցրտահարումների հետեւանքով մատակարարումների անկման հետ կապված մտավախությունների պատճառով, գրում է Trading Economics-ը: Դա մտահոգություններ է առաջացնում հաջորդ տարվա բերքի հետ կապված:

Նյու Յորքի ICE Futures ֆոնդային բորսայում ֆյուչերսների գինը 2014-ի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ բարձրացել է մեկ ֆունտի դիմաց երկու դոլարից բարձր: Աշխարհի խոշորագույն սուրճ արտադրող եւ արտահանող Բրազիլիան արդեն տուժել էր վերջին հարյուրամյակի խստագույն երաշտից: Այդ պատճառով 20 տարվա ընթացքում տեղի ունեցավ արտադրության ամենամեծ անկումներից մեկը, հայտնում է Lenta-ն:

Բացի այդ, Կոլումբիան եւ Վիետնամը ուշացումների են բախվում նավահանգիստներում: USDA-ի համաձայն`  այս տարի սուրճի համաշխարհային սպառումը 2017 թվականից ի վեր առաջին անգամ կգերազանցի արտադրությունը: Արաբիկային բաժին է ընկնում համաշխարհային արտադրության 75 տոկոսը եւ հիմնականում աճեցվում է Բրազիլիայում (աշխարհի ընդհանուր մատակարարման 40 տոկոսը) եւ Կոլումբիայում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ