News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Էլի զոհեր, էլի արյուն ու արցունք, էլի խելագարվող մայրեր… հերթական մարտական մանրախա՞ղը. ինչի համա՞ր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գուցե նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությո՞ւն կա և սա հերթական հոգեբանական ճնշումն է, վախի ազդեցության տակ ժողովրդին համոզել, թե այլ տարբերակ չկա....

Ամեն դեպքում պետք է առավել քան երբևէ ամուր կանգնել յուրաքանչյուր թիզ հողի համար և ցույց տալ, որ պատերազմն ու մեր զոհերի քանակն ավելի է ամրացրել մեզ. չկա հոգեբանական ընկճվածություն, ալիև և ալիևի գործակալներ, մոռացեք, ազգը կա ու կանգուն է, մեր որդիների կորուստը մեզ միայն առյուծից վերածել է վիրավոր առյուծի, չերազեք անգամ հայ ոգու անկման մասին:

Այս անգամ «ոչ միթիզականներն» են հաղթելու. 1-ին նախագահ, ոչմիթիզականների նկատմամբ ձեր սարկազմն էլ չի բորբոքվո՞ւմ.... թե Գեղարքունիքն ու Արարատի մարզերն էլ են գրավյալ տարածքներ..... դե, խոսեք, ինչո՞ւ եք անհետացել, ավելի շուտ՝ վերցրեք ձեր որդիներին ու մեկնեք սահման, հերթը ձերն է, դե, ապացուցեք ձեր այդքան բարձրաձայնած «խաղաղասիրությունը», ապահովեք մեր խաղաղությունը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ