News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Գլոբալ ջերմացումը անկայունության ռիսկեր է պարունակում ԱՄՆ-ի եւ ամբողջ աշխարհի համար, հնարավոր են հակամարտություններ վարելահողերի պատճառով։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով հետախուզական հանրույթի աշխատակիցների եւ ղեկավարության առջեւ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Կլիմայի փոփոխության հետ կապված մարտահրավերներն արդեն նպաստում են անկայունության աճին մեր երկրում եւ ամբողջ աշխարհում։ Դրանք ծայրահեղ եղանակային երեւույթներն են, որոնք տեղի են ունենում ավելի հաճախ եւ դառնում ավելի մահաբեր, դա պարենային եւ ջրային անվտանգության բացակայությունն է, ծովի մակարդակի բարձրացումը, ինչը հանգեցնում է կլիմայի փոփոխության, միգրացիայի էական աճի եւ հիմնարար ռիսկ է պարունակում բնակչության առավել խոցելի շերտերի համար»,- նշել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականները կլիմայի փոփոխությունը համարում են ամենամեծ սպառնալիքն ԱՄՆ-ի համար։

«Եթե ծովի մակարդակը բարձրանա եւս 2,5 ֆուտով (0,76 մ), միլիոնավոր մարդիկ միգրացիայի կենթարկվեն, կպայքարեն վարելահողերի համար,- ասել է Բայդենը։- Դուք տեսել եք, թե ինչ տեղի ունեցավ Հյուսիսային Աֆրիկայում։ Մարդիկ, ովքեր մուսուլման էին, միայն մի տարբերությամբ, որ սեւամորթ էին կամ արաբ, սպանում էին միմյանց մի կտոր վարելահողի համար Հյուսիսային կենտրոնական Աֆրիկայում»։

Սպիտակ տան ղեկավարը նաեւ նշել է, որ կանխատեսումների համաձայն՝ առաջիկա տասը տարում չի բացառվում, որ Ինդոնեզիայի մայրաքաղաքը տեղափոխվի, քանի որ Ջակարտան կարող է ջրի տակ անցնել։ «Դա նշանակություն ունի, քանի որ միաժամանակ ռազմավարական եւ էկոլոգիական հարց է»,- ասել է նա։

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել էր, որ մտադիր էր երկրի մայրաքաղաքը տեղափոխել Կալիմանտան կղզի 2019թ.՝ դա բացատրելով Ջակարտայի գերբնակեցվածությամբ, նրա ենթակառուցվածքային համակարգերի ծանրաբեռնվածությամբ եւ աննպաստ էկոլոգիական իրադրությամբ։ Համաձայն նախնական պլանների՝ նոր մեգապոլիսը պետք է կառուցվի այդ կղզու հարավարեւելյան մասում 2024թ., սակայն անցած տարի մայրաքաղաքի տեղափոխման աշխատանքները դադարեցվեցին COVID-19 համավարակի պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ