News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Փաստինֆոն»  գրում է, որ 44 օրյա պատերազմի ընթացքում կեղծ տեղեկություններ տարածելուց եւ հասարակությանը մոլորեցնելուց հետո ընդհատակ անցած Արծրուն Հովհաննիսյանն այսօր վաղ առավոտյան կրկին ակտիվացել է ու սկսել հայտարարություններ անել հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակի մասին։

Վաղ առավոտից ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ոչ միայն ՊՆ պաշտոնական հաղորդագրություններն է տարածում, այլ նաեւ «տեղեկություններ» տարածում հայ-ադրբեջանական շփման գծի այլ հատվածների վերաբերյալ, անգամ ուղիղ եթեր մտել լարված կետից։

Մասնավորապես, ֆեյսբուքան լայվով Հովհաննիսյանը հայտնել է, թե թշնամին մեծ ուժերով հարձակում է գործել մեր մարտական դիրքերից մեկի վրա, կարողացել է վերցնել դիրքը, բայց դժվարությամբ վերականգնել են դիրքը։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՊՆ՝ հասկանալու, թե ի՞նչ կարգավիճակ ունի Արծրուն Հովհաննիսյանը՝ իրավասո՞ւ է այս գործողությունների մասին պաշտոնական տեղեկություն հաղորդել, ՊՆ-ից հայտնեցին.

«ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունները տարածվում են բացառապես պաշտոնական խողովակներով, մասնավորապես` պաշտոնական կայքով»,- նշեցին գերատեսչությունից։

Ասել է՝ թե Ա.Հովհաննիսյանն այսօր լիազորված չէ տեղեկատվություն տարածել ռազմական գործողությունների վայրում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ