News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի մարմին է, որը որոշումների է հանգում կոնսենսուսով: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, Հայաստանի Հանրային հեռուստաընկեության եթերում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը քննարկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հնարավարությունը:

«Այնտեղ գործընթացներ ծավալելն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ որոշակի տնային աշխատանք է կատարվել, այսինքն որոշակի գործողություններ պետք է կատարել մինչ այդ: Ընդհանրապես, այդ գործընթացը պետք է լինի ըստ պատեհության: Եթե այդպիսի պատեհության կարիք լինի, մենք գործողություններ կձեռնարկենք: Այս պահի դրությամբ մենք միջազգային հանրությանը եւ մեր գործընկերներին տեղեկացնում ենք տեղի ունեցածի մասին եւ ակնկալում ենք համապատասխան արձագանք: Իսկ այն սուբյեկտների հետ, որոնց հետ ունենք իրավապայմանագրային բազա, որը նախատեսված է նմանատիպ դեպքերի համար, մենք անում ենք գործողություններ, որպեսզի օգտագործենք այն գործիքակազմը, որը նախատեսված է ըստ պայմանագրերի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպմանը, Ռուբինյանն ասաց. «Դուք գիտեք, որ մայիսի 12-ից ի վեր ստեղծված իրավիճակի վերաբերյալ մենք քննարկումների ու կապի մեջ ենք այդ թվում մեր ռուս գործընկերների հետ: Մեր հնչեցրած առաջարկը եղել է երկու կողմերի զորքերի սահմանից հայելային հետքաշումը եւ ռուս սահմանապահների եւ կամ միաջզգային դիտորդների տեղակայումը, ինչը հնարավորություն կստեղծի ապագայում դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց սկսելու համար: Այս քննարկումներն այդ ծիրի մեջ են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ