News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումներից հետո կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սեյրան Բեգլարյանին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասի գործունեությունը (գ. Խնձորեսկ):

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կասեցման հիմք են ծառայել հայտնաբերված խախտումները: Մասնավորապես՝ աշխատանքներն ավարտելուց հետո արտադրական, կենցաղային և օժանդակ սենքերը չեն լվացվել և ախտահանվել ներկայացվող հիգիենիկ պահանջներին համապատասխան, սարքավորումներն ապահովված չեն եղել չափիչ և ստուգիչ սարքավորումներով, կաթնամթերքի փաթեթավորման համար օգտագործվող նյութերը չեն բավարարել տեխնիկական կանոնակարգերի պահանջները և հանդիսացել են սննդամթերքի աղտոտման աղբյուր, բուն փաթեթավորման գործընթացները չեն կատարվել փաթեթավորման ամբողջականությունն ու մաքրությունն ապահովող, սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում:

Ի լրումն՝ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցը չի անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություններ, բացակայել է անձնակազմի համար նախատեսված հանդերձարանը:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ամենաշատ