News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շարունակվում են ՀՀ կառավարության կողմից ընդունված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառման աշխատաքները։

Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի նպատակն է ընդլայնել ձեռնարկատիրական գիտելիքները և բարձրացնել ֆինանսական միջոցների հասանելիությունը ձեռնարկատիրությամբ զբաղվել ցանկացողների համար։

Ավելի շատ մրցունակ գործարար ծրագրեր ունենալու համար կարևոր է ոչ միայն սկսնակ ձեռներեցներին ֆինանսական աջակցության տրամադրումը, այլ նաև դրան զուգահեռ ձեռնարկատիրական գիտելիքի ձևավորումը։ Մինչ օրս շուրջ 305 հայտատու մասնակցել է միջոցառման շրջանակներում իրականացվող ձեռնարկատիրական գիտելիքի ընդլայնման դասընթացներին։ Նրանց մի մասն արդեն վարկավորվել է՝ առանց գրավադրման, արտոնյալ պայմաններով։

Հիշեցնենք, որ 19-րդ միջոցառումից կարող են օգտվել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող անձինք և ՀՀ տարածքում մինչև 3 տարի գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում գործունեության), որոնք.

- հանդիսանում են ՓՄՁ սուբյեկտ,

- աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվոք հարկային և վարկային պատմություն,

- գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,

- չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» (ՆԱԿ)՝ նախկինում «ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի շահառու։

Վերոնշյալ չափանիշներին բավարարող շահառուները կարող են առցանց տարբերակով ներկայացնել մասնակցության ՀԱՅՏ։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 8105 կարճ հեռախոսահամարին (աշխատանքային բոլոր օրերին, ժ․ 09։00-18։00)։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ