News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 18
Տեսնել լրահոսը


Ինչու արդարադատության նախարարի պաշտոնակատար ռուստամ Բադասյանը արդեն որերորդ անգամ չի մասնակցում կառավարության նիստերին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանին:

Ի պատասխան նա ասաց. «Դա պայմանավորված էր նրանով, որ պարոն Բադասյանը նախորդ շ բաթը ՍԴ-ում էր, հիմա մեկ շաբաթով արձակուրդ է մեկնել եւ վերադառնալու է երեքշբթի օրվանից»:

Հարցին, թե նա շարունակելու է մնալ իր օպաշտոնում, թե գնալու է ՊԵԿ նախագահ, փոխնախարարը պատասխանեց. «Այս հարցի հետ կապված մամուլի հաղորդագրություն կունենանք, երբ պահը կլինի նպատակահարմար»:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե արդարադատության նախարար է նշանակվելու մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը, Քրիստիննե Գրիգորյանն ասաց. « Որեւէ բան չեմ կարող ասել: Պարոն Անդրեասյանի հետ եթե առիթը կայանա, այո, կաշխատեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ