News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Banak.info ռազմական մասնագիտացված  կայքը հրապարակել է Հայաստանի ԶՈՒ-երի ՀՕՊ-ի խոցած «Aerostar» տիպի ԱԹՍ-ի լուսանկարը։ Լուսանկարն արվել է ԱԹՍ-ի խոցումից րոպեներ անց։

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր:

Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ