News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Մարդկանց առեւտրի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով իր ուղերձում 2021թ. հուլիսի 30-ին հայտարարել է, որ միգրանտները կազմում են մարդկանց առեւտրի զոհերի ավելի քան կեսը տարածաշրջանների մեծ մասում, եւ կոչ է արել կառավարություններին շտապ միջոցներ ձեռնարկել կանխարգելման ուժեղացման, զոհերին աջակցման եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, տեղեկացվում է ՄԱԿ պաշտոնական կայքում։

«Համավարակը ծայրահեղ աղքատության է մատնել եւս 124 մլն մարդու։ Արդյունքում՝ շատերը դարձել են մարդկանց առեւտրի զոհեր։

Երեխաները ենթարկվում են հսկայական աճող ռիսկի. նրանք կազմում են զոհերի մեկ երրորդը ամբողջ աշխարհում՝ թիվ, որը վերջին 15 տարիներին եռապատկվել է։ Զոհերի կեսը եկամտի ցածր մակարդակ ունեցող երկրներում երեխաներ են, որոնց վաճառում են հարկադիր աշխատանքի համար։ Հանցագործներն ամենուր օգտագործում են տեխնոլոգիաներ խոցելի մարդկանց հայտնաբերելու, վերահսկելու եւ շահագործելու համար։

Կանանց եւ աղջիկների վաճառքը սեռական շահագործման նպատակով նախկինի պես մարդկանց առեւտրի առավել տարածված եւ զզվելի ձեւերից է։ Միգրանտները կազմում են մարդկանց առեւտրի բոլոր զոհերի ավելի քան կեսը տարածաշրջանների մեծ մասում։

Միավորված Ազգերի Կազմակերպությունը լի է վճռականությամբ՝ լսելու զոհերի եւ անձանց ձայնը, ովքեր եղել են մարդկանց առեւտրի զոհ, եւ դասեր քաղել դրանից այդ ահավոր հանցագործության կանխման եւ դադարեցման մեր պայքարում»,- ասվում է ուղերձում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եմենի հակամարտող կողմերը պատմական փոխանակման շրջանակներում պայմանավորվել են 887 ձերբակալվածների ազատ արձակման մասին
Գրունդբերգը հրաժարվել է նշել, թե յուրաքանչյուր կողմից քանի բանտարկյալ է ներառված այս համաձայնագրում․․․
Աշխարհում կոկաինի արտադրությունը հասել է ռեկորդային մակարդակի. ՄԱԿ
Ինչպես հայտնել է ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության վարչությունը, 2020-2021 թվականներին կոկայի աճեցման մակարդակն աճել է 35 տոկոսով եւ հասել ռեկորդային մակարդակի․․․
ԱԷՄԳ-ը հայտարարել է Լիբիայի օբյեկտից մոտ 2,5 տոննա բնական ուրանի անհետացման մասին
Գործակալությունը հետագա քայլեր կձեռնարկի միջուկային նյութը տանելու հանգամանքները եւ դրա ներկայիս գտնվելու վայրը պարզելու համար․․․
Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության բոլոր կոչերը. ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ
Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ…
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին երկխոսության եւ էսկալացիայից խուսափելու կոչ է անում
Մենք զրոյական տեղեկություն ունենք այն մասին, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել․․․
Տղա ես՝ հրապարակիր 3 փաստաթղթերից վերջինի՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագիծը՝ Արցախի հարցին վերաբերող. Աշոտյանը՝ Փաշինյանին
2020թ․ փետրվարին գնում ես Մյունխեն, Ալիևի հետ կայֆավատ եք լինում բոլորիս վրա, խայտառակ ես անում մեզ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ