News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Իսրայելին 18 ծանր ուղղաթիռների վաճառքին մինչեւ 3.4 մլրդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում, հաղորդում է MEMO-ն:

«Միացյալ Նահանգները հավատարիմ են Իսրայելի անվտանգությանը, եւ ԱՄՆ-ի ազգային շահերի համար կարեւոր է օգնել Իսրայելին զարգացնել եւ պահպանել ուժեղ եւ ինքնապաշտպանությանը պատրաստ ներուժը»,-ասվում է ԱՄՆ-ի հայտարարության մեջ:

«Դա նաեւ էական նշանակություն ունի Իսրայելի պաշտպանության բանակի՝ օպերատիվ միջոցառումների լայն շրջանակ իրականացնելու կարողության համար»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը:

Ըստ հայտարարության՝ Իսրայելը 18 CH-53K ծանր ուղղաթիռ կստանա՝ հնացած «Յասուր» էսկադրիլիան փոխարինելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ