News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Գիտնականներն առաջին անգամ մետաղական ջուր են ստեղծել շատ մանրազնին փորձնական կարգավորման օգնությամբ: Հետազոտողները կարողացել են ոսկե գույնի մետաղական ջրի բարակ շերտ աճեցնել հեղուկ մետաղի կաթիլային մասի արտաքին հատվածում, հաղորդում է National Geographic-ը:

Մաքուր ջրից մետաղական ջուր ստեղծելը երկար ժամանակ անհնար էր, քանի որ մաքուր ջուրը մեկուսիչ է, եւ դրա էլեկտրական հաղորդունակությունը կապված է հեղուկում աղերի եւ խառնուրդների առկայության հետ: Մետաղները ջրի մեջ ընկնելու դեպքում կարող են փրփրալ, բռնկվել եւ նույնիսկ պայթել:

Սակայն այժմ աշխարհի 11 կազմակերպությունների գիտնականները մետաղական ջուր են ստեղծել Բեռլինի BESSY II գործարանում: Պարզվել է, որ ջուրը պետք է զուգակցվեր ալկալիական մետաղի հետ, որը, ինչպես հայտնի է, հեշտությամբ էլեկտրոններ է արձակում իր ատոմների արտաքին պատյաններից:

«Մեր հետազոտությունը ոչ միայն ցույց է տալիս, որ մետաղական ջուրն իսկապես կարող է արտադրվել Երկրի վրա, այլ նաեւ բնութագրում է սպեկտրոսկոպիկ հատկությունները, որոնք կապված են դրա գեղեցիկ ոսկե մետաղական փայլի հետ»,-ասում է հետազոտության համահեղինակներից մեկը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ