News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Ալի Աքբար Սալեխին հայտարարել է Մարկազի գավառի Արաքում իզոտոպիկ տեխնոլոգիաների լաբորատորիաների համալիրի բացման մասին, հաղորդում է IRNA-ն:

Շաբաթ բացման արարողության ժամանակ Սալեխին հայտարարել է, որ գիտարտադրական նախագիծը ֆինանսավորվում է Արաքում ծանր ջրի արտադրության գործարանից ստացված եկամտի միջոցներով:

Ակադեմիկոսը հույս է հայտնել, որ նախագծի արտադրանքը սերիական թողարկում կունենա 3-4 տարվա ընթացքում:

Ատոմային էներգետիկայի գծով փոխնախագահն արդեն մատնանշել է Իրանի իոնային թերապիայի եւ ռադիոդեղամիջոցների ազգային կենտրոնին՝ հայտարարելով, որ այդ գիտական կենտրոնները պետք է դիտարկել՝ որպես օրինակելի մոդելներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ