News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2020 թվականին Առողջապահության միջազգային կազմակերպության համավարակ դասակարգած «COVID-19»-ը մեծ ազդեցություն թողեց համաշխարհային տնտեսության վրա, Հայաստանն էլ անմասն չմնաց այդ ճգնաժամից՝ գրանցելով 7,4 տոկոս անկում, որ աննախադեպ էր վերջին 10 տարիներին։

Հետաքրքիր է, որ 2020 թվականի ճգնաժամի պայմաններում Հայաստանի բանկային համակարգի  տրամադրած  վարկերի ծավալն ավելացել է 14,8 տոկոսով կամ 528 մլրդ  դրամով։

2020 թվականի տարեվերջի դրությամբ ամենամեծ վարկային պորտֆել ունեցող բանկերի եռյակն էր՝ Ամերիաբանկ (696,4 մլրդ դրամ), Հայբիզնեսբանկ (635 մլրդ դրամ) և Արդշինբանկ (634,1 մլրդ դրամ)։

Միաժամանակ,Հայաստանում գործունեություն ծավալող 17 բանկերը, բացառությամբ Ինեկոբանկի, ավելացրել են իրենց վարկային պորտֆելը, ինչը պայմանավորված էրնաև համավարակի հետևանքների վերացման պետական ծրագրերով, ըստ որոնց՝ պետությունը սուբսիդավորում էր գյուղատնտեսական, բիզնես վարկերի տոկոսադրույքները՝ էլ ավելի մատչելի դարձնելով վարկային միջոցների ներգրավումը։

2020 թվականին իր վարկային պորտֆելի ավելացման գործում ամենակտիվն եղել է Արդշինբանկը, որն աճ է գրանցել 35,7 տոկոսով կամ 166,7 մլրդ  դրամով։ Երկրորդը՝ Ամերիաբանկն է, որն ավելացրել է իր վարկային պորտֆելը 18,9 տոկոսով կամ 110,7 մլրդ դրամով։

Տոկոսային արտահայտությամբ կտրուկ աճ է գրանցել նաև Մելլաթ բանկը, մասնավորապես՝ տարեվերջին նրա վարկային պորտֆելն աճել է 54,6 տոկոսով։

Անշուշտ, ճգնաժամի պայմաններում բանկերի վարկավորման ծավալների աճն ու վարկային «արձակուրդներն» իրենց դրական ազդեցություն են թողել Հայաստանի տնտեսության վրա՝ զսպելով տնտեսական էլ ավելի մեծ անկումը։

Արամ Աճեմյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ