News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկաբնակ հայազգի Հովիկ և Անի Սաֆոյանների հիմնադրած «SADA» ընկերությունը 3-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Google Cloud»-ի տարվա լավագույն գործընկեր․ 2018 և 2019 թվականներին՝ Տարվա լավագույն գլոբալ վերավաճառող գործընկեր, 2020-ին՝ տարվա լավագույն գործընկեր Հյուսիսային Ամերիկայում։ Մրցանակաբաշխության մասին վիրտուալ հայտարարությունն արվել է հուլիսի 20-ին, «Google Cloud»-ի կողմից։

«SADA»-ն 2 ամիս առաջ հայտարարեց Հայաստանում բիզնեսի և տեխնոլոգիաների մատակարարման գլոբալ կենտրոն բացելու մասին, որն արդեն աշխատում է 14 հոգանոց թիմով: Միաժամանակ ընկերությունը հայտարարում է, որ այս տարի պատրաստ է ընդունել ևս 30 մասնագետի: «SADA»-ի հայաստանյան թիմը կարող են համալրել ամպային ենթակառուցվածքների, տվյալների բազայի ինժեներներ և ֆինանսիստներ:

«SADA»-ն «Google Cloud»-ի հետ աշխատում է 2007 թվականից։ Ընկերությունն այսօր առաջարկում է «Google»-ի ամպային ծառայությունների ամենալայն ցանկը, ներառյալ խորհրդատվություն ձեռնարկություններին, ամպային հարթակի միգրացիա, ամպային կառավարվող ծառայություններ և այլն: Անցյալ տարի «SADA»-ն «Google Cloud»-ի հետ հայտարարեց 500 միլիոն դոլար արժողությամբ բազմամյա պայմանագրի մասին, իսկ վերջերս, որ 2020 թվականին 130%-ի աճ է գրանցել նախորդ տարվա համեմատ։ 2021-ին «SADA»-ն ակնկալում է գրանցել իր պատմության լավագույն տարին։

«Մենք ուրախ ենք ճանաչել «SADA»-ն որպես Հյուսիսային Ամերիկայի տարվա մեր վերավաճառող գործընկեր՝ հիմնվելով անցած տարվա ընթացքում իրենց կատարած ակնառու աշխատանքի վրա՝ «Google Cloud»-ի պրոդուկտները հաճախորդներին մոտեցնելով և օգնելով զարգացնել նրանց բիզնեսը»,- նշել է «Google Cloud»-ի գլոբալ ալիքի ղեկավար Քերոլի Ջիրհարթը։

«Երեք տարի անընդմեջ «Google Cloud»-ի Տարվա գործընկեր կոչմանն արժանանալն անհավանական նվաճում է։ Հնարավոր չէ ավելի հպարտ լինել մեր աշխատակիցներով, որոնք ամեն օր քրտնաջան աշխատում են՝ օգնելու մեր հաճախորդներին ստանալ առավելագույնը՝ «Google Cloud»-ում իրենց ներդրման համար: Մենք հույս ունենք այս հաջողությունը հաջորդ տարի դարձնել չորրորդն անընդմեջ»,- նշել է «SADA»-ի գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

SADA-ի մասին

Որպես բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար, «SADA»-ն մարդկանց հնարավորություն է տալիս փոխակերպել իրենց աշխատանքը, իրենց կազմակերպությունները և աշխարհը: «SADA»-ի թիմերը օգնել են առողջապահության, մեդիայի, խաղերի, արտադրության, պետական և այլ հատվածների հաճախորդ-ձեռնարկություններին՝ լուծելու իրենց ամենաբարդ խնդիրները: «SADA»-ն բազմաթիվ պարգևների է արժանացել. 15 տարի շարունակ գլխավորել է Միացյալ Նահանգների ամենաարագ աճող մասնավոր ընկերությունների 5000-անոց ցուցակը, իսկ 2021 թվականին՝ Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ