News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը


Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի բացակայության պայմաններում Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացը չի կարող լինել օրինական։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Ազգային ժողովի նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել պատգամավորներից յուրաքանչյուրը։ Նրանք իրենց ընտրության ժամանակ անկախ են։ Ստացվում է, որ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը չկարողացան ներկայացնել իրենց ծրագրային դրույթները, հետևաբար՝ գործընթացը, ելնելով այս բացակայությունից, չի կարող լինել օրինական։ Սահմանադրական համապատասխան դիմում ներկայացնելու գործընթացին մենք հետևողական ենք լինելու։ Ազգային ժողովի նախագահի վերաբերյալ որոշումը հենց եղավ կհաջորդեն մեր գործողությունները»,- ասաց նա։

Վարդևանյանի խոսքով՝ Ազգային ժողովի այսօրվա նիստը նախագահող Կնյազ Հասանովն ունի նույն իրավասությունները, ինչ Ազգային ժողովի նախագահը։

«Պարոն Հասանովը պետք է պահանջեր ընդմիջում, կապ հաստատեր Գլխավոր դատախազի հետ և պահանջեր, որ անհապաղ երկու պատգամավորները լինեն Ազգային ժողովում։ Սա իրենց պարտականությունն էր։ Ազգային ժողովը, եթե հետևողական չէ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքին, Սահմանանդրության պահանջներին, էլ ո՞վ պետք է հետևողական լինի»,- ընդգծեց Արամ Վարդևանյանը։

Ըստ Արամ Վարդևանյանի՝ Դատախազության մեկնաբանությունները քաղաքական ճնշման պայմաններում են արվում։

«Դատախազությունն արդեն այնպիսի վերելքներ է արձանագրում օրինախախտումների, որ վերջ չկա «կատարելությանը»։ Այս հարցի վերաբերյալ դուք առաջիկայում տեսնելու եք դատական ակտեր, սահմանադրական դատարանի դիրքորոշումներ, որոնցով արձանագրվելու է այսօրվա տեղի ունեցածի իրավախախտման մասշտաբը։ Դատախազության շատ մեկնաբանությունների փորձեք ըմբռնումով մոտենալ, որովհետև դրանք բոլորը քաղաքական ճնշման պայմաններում են արվում»,- հավելեց Արամ Վարդևանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ