News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը


Աշխարհում ընդունված ձեւ է, փոքր երկրներ կան, որոնք ռազմավարական գործընկերության պայմանագրային հարաբերություններ ունեն այլ երկրների հետ, որոնք ապահովում են սահմանների անվտանգությունը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ի պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռաջարկին, որ հայ-ադրբեջանական սահմանների ողջ երկայնքով կարող են տեղակայվել ռուս սահմանապահներ:

«Կարծում եմ՝ որքան որ մեր գործընկերները մեզ հետ կապահովեն Հայաստանի սահմանների անվտանգությունը, մենք այդ ընթացքում պետք է ստեղծենք այդպիսի բանակ, այնպիսի համակարգ, որը կարողանա անվտանգ պահել սահմանները»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ դա նվազեցնում է Հայաստանի ինքնիշխանությունը, Սուքիասյանն ասաց. «Ես այդպես չեմ կարծում, անվտանգությունն առաջին հերթին է, իսկ մենք միշտ կմնանք ինքնիշխան պետություն»:

Անդրադառնալով ՀՀ սահմանին տիրող իրավիճակին, Խաչատուր Սուքիասյանն ասաց. «Իհարկե, լարված կլինի, իհարկե, սադրանքներ կլինեն, իհարկե, մենք պատրաստ լինենք և շատ հանգիստ, շատ սառնասրտորեն այդ ամեն ինչը կառավարենք, որպեսզի կարողանանք ապահովել մեր Հայաստանի սահմաններն այնպես, ինչպես մենք կարծում և պատկերացնում ենք՝ ամենաանվտանգային բոլոր գործիքները կիրառելով»:

Խաչատուր Սուքիասյանն ասաց, որ տեղյակ չէ, թե սահմանային իրավիճակի մասին վերջին օրերին Ռուսաստանի Դաշնությունում ինչ է քննարկվել. «Մամուլից եմ տեղեկացված եղել, թե ինչ կարգի առաջարկներ կան, մենք մեր ռազմավարական գործընկերների հետ այդպիսի առաջարկ ունենք մեր կողմից, կարծում եմ, պատկան մարմինները կանցկացնեն բանակցութուններ, քննարկումներ, որի արդյունքում, կարծում եմ՝ այդ խնդիրները կլուծվեն»:

Հարցին՝ արդյոք թիմի ներսում նոր տարածքներ զիջելու մասին քննարկումներ եղե՞լ են, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Ո՛չ, այդպիսի բան ես չեմ լսել և ես չեմ կարծում, որ այդպիսի խնդիր կա: Տարածքները զիջել ի՞նչ է նշանակում, եթե խոսքը սահմանազատման և սահմանագծման մասին է, դրանց դասական տարբերակները կան աշխարհում, շատ երկրներ արել են, աշխարհում կա մինչև 200 երկիր, բոլորն էլ իրենց սահմանները սահմանազատել են, սահմանագծել են, դրանից հետո սկսել են դասական առումով հարևանը հարևանի հետ ապրել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ