News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը մեղադրում են Իրանին Արաբական ծովում առեւտրային նավի վրա հարձակման մեջ եւ Թեհրանին կոչ են անում կատարել «իր միջազգային պարտավորությունները», հաղորդում է AP-ն:

MV Mercer Street տանկերի վրա անօդաչու թռչող սարքի հարվածից անցած հինգշաբթի զոհվել էին Մեծ Բրիտանիայի եւ Ռումինիայի քաղաքացիներ: ԱՄՆ-ն, Իսրայելը եւ Ռումինիան միջադեպի համար մեղադրում են Իրանին: Վերջինս հերքել է մեղադրանքները՝ դրանք համարելով անհիմն:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Դիլան Ուայթը հայտարարել է, որ դաշինքը «խստորեն դատապարտում է Օմանի ափերի մոտ MV Mercer Street-ի վրա վերջերս կատարված հարձակումը եւ ցավակցում Ռումինիային եւ Միացյալ Թագավորությանը կորուստների համար»:

«Նավագնացության ազատությունը կենսական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների համար եւ պետք է հարգվի միջազգային իրավունքին համապատասխան,- ասաց Ուայթը:- Դաշնակիցները շարունակում են մտահոգված լինել տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործողություններով եւ Թեհրանին կոչ են անում կատարել միջազգային պարտավորությունները»:
Միեւնույն ժամանակ, ԵՄ-ն ափսոսանք է հայտնել հարաձակման կապակցությամբ, ցավակցություն է հայտնել զոհերին եւ կոչ է արել մանրակրկիտ անկախ հետաքննություն անցկացնել:

«Նման գործողությունները, որոնք հակասում են տարածաշրջանում նավագնացության անվտանգությանը եւ ազատությանը, անընդունելի են»,- ասել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Նաբիլա Մասրալին:- Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է խուսափեն ցանկացած գործողությունից, որը կարող է խաթարել խաղաղությունն ու տարածաշրջանային կայունությունը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ