News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Թուրքիա պաշտպանական արտադրանքի արտահանման Գերմանիայի ոչ պաշտոնական արգելքը ուժի մեջ է մնում՝ կապված զենքի նշանակման մտահոգությունների հետ, լրագրողներին ասել է եվրոպացի պաշտոնյան, հաղորդում է MEE-ն:

Նրա խոսքով՝ Թուրքիան դեռեւս չի բացատրել Գերմանիայից իր խնդրած հարյուրավոր պաշտպանական ապրանքների արտահանման նպատակը, եւ երկու երկրների միջեւ լուրջ երկխոսություն չկա՝ վերջնական նշանակման կետի վերաբերյալ Բեռլինի մտահոգությունների վերաբերյալ:

Չնայած Գերմանիան զենքի էմբարգո չի կիրառում Թուրքիային մատակարարումների համար, Անկարան հայտարարում է, որ Բեռլինը ոչ պաշտոնապես սահմանափակել է երկրի պաշտպանունակության համար չափազանց կարեւոր պաշտպանական արտադրանքի վաճառքը:

«Մեզ ավելի շատ տեղեկատվություն է պետք այդ հայտերի վերաբերյալ: Մենք հարցեր ենք տալիս, բայց դրանց բովանդակալից պատասխանները չկան»,- ասել է պաշտոնյան, ով թեմայի զգայունության պատճառով ցանկացել է անանուն մնալ: «Երկար ժամանակ այս խնդրանքների վերաբերյալ երկու կողմերի միջեւ նշանակալի երկխոսություն չկար: Նրանք այնքան էլ լավ չէին վերաբերվում մեր զինվորականներին»:

Նրա խոսքով՝ Գերմանիան ցանկանում է իմանալ զենքի արտահանման հայտերի նպատակը: Նա ցանկանում է վստահ լինել, որ դրանք կօգտագործվեն Թուրքիայում, այլ ոչ թե այլ երկրներում, ինչպիսիք են Ադրբեջանը կամ Լիբիան:

Թուրքիայի կողմից Լիբիայում եւ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ կանադական անօդաչու տեսախցիկների օգտագործումը այս տարվա սկզբին Օտտավայի կողմից մատակարարման էմբարգոյի կիրառման պատճառ դարձավ:

Անկարան նաեւ երկար տարիներ ուզում է գերմանական շարժիչներ գնել իր հիմնական մարտական «Ալթայ» տանկի համար: Գերմանական Rheinmetall ընկերությունը նույնիսկ փորձել է համատեղ արտադրություն ստեղծել թուրքական ՌԾՈՒ արտադրողի հետ:

Սակայն Թուրքիայի ռազմական միջամտությունը Սիրիայում եւ Գերմանիայի կողմից տարիների ընթացքում Անկարայի նկատմամբ զենքի ժամանակավոր էմբարգոն դադարեցրել են նախագիծը:

Պաշտոնյան ասել է, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունի Գերմանիայի կառավարությունը, որը կձեւավորվի սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ