News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Վաղը` ժամը 13.00-ին, ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացնելու է ԵՊՀ ռեկտորի նոր ժ.պ.-ին, որի անունը գաղտնի է պահվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին Տերյանը։

NEWS.am-ի հետ զրույցում Էմին-Տերյանը հայտնեց, որ ինքն այդ միջոցառման մասին շատ պատահաբար է տեղեկացել։

«Մամուլում որոշ անուններ են շրջանառվել, որոնցից մեկը Հովհաննես Հովհաննիսյաննինն է։ Ասում են՝ հենց նրան այդ պաշտոնում նշանակելու համար է կառավարությունը կանոնադրական փոփոխություն կատարել՝ հանելով ռեկտորի համար դոկտոր-պրոֆեսորի գիտական կոչում ունենալու պահաջը»,- հայտնեց նա։

Էմին-Տերյանի խոսքով՝ ԵՊՀ-ի շուրջ հետագա զարգացումները կախված են նրանից, թե վաղը նախարարի կողմից որպես ռեկտորի պաշտոնակատար ով կներկայացվի, և թե ինչպես դրան կարձագանքեն համալսարանական շրջանակները։

«Ըստ իմ տեղեկությունների՝ միայն այն փաստը, որ ինչ-որ ոչ բարձր վարկանիշ ունեցող անձին ԵՊՀ բերելու համար կանոնադրական փոփոխություն է կատարվել, շատ բացասաբար է ընկալվել ԵՊՀ-ում։ Կարծում եմ՝ արձագանքներ դեռ կլինեն»,- նշեց ԵՊՀ խոսնակը։

Հովհաննես Հովհաննիսյանը 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, որն ընդգրկված չէր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակում։ Հովհաննիսյանն ունի դոկտորի աստիճան, բայց չունի պրոֆեսորի կոչում, ինչը, ըստ մինչ կառավարության վերջին որոշումը, պարտադիր պահանջ էր ռեկտորի պաշտոնը ստանձնելու համար։

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ