News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Այս ամբիոնից ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր դիտում են մեզ, լսում են մեզ՝ լրագրողներին, Հայատանի Հանրապետության քաղաքացիներին. դուք, մասնակցելուվ հունիսի 20-ի ընտրություններին՝ անկախ նրանից՝, որ ուժին եք ձայն տվել, յուրաքանչյուրդ մտածել եք, որ ընտրում եք մի Ազգային ժողով, որը զբաղվելու է երկրի խնդիրներով, որը ամեն ինչ անելու է այս խայտառակ իրավիճակը փոխելու համար: Այս մասին այսօր՝ օգոտսոսի 5-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Բայց այսօր դուք տեսնում եք, թե քաղաքական մեծամասնությունը ինչ մակարդակի է. նրանք եկել են և այս իրավիճակում, երբ երկիրը իրենց ձեռքով քանդել են, ավիրել են, այստեղ պրիմիտիվ խաղերով ուզում են ձեզ ապացուցել, որ ընդդիմությունը այնքան ոչ միասնական է, որ չի կարողանում իր իսկ թեկնածուի օգտին քվեարկել:

Սիրելի՛ հայրենակիցներ, ես ձեզ վստահեցնում եմ, որ Իշխան Սաղաթելյանի կյանքի երազանքը չէ այսօր դառնալ ԱԺ փոխնախագահ: Մենք ծանր քննարկումներ ենք ունեցել՝ որոշելու առաջադրել թեկնածու, թե չառաջադրել, և որոշակի խնդիրներ լուծելու կամ երկրին ինչ-որ օգուտ տալու համար որոշեցինք՝ երևի ճիշտը առաջադրելն է»,-ասաց նա:

Գեղամ Նազարյանը նկատեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 71 ձայն, իսկ ընդդիմադիր խմբակցություններն այսօր 33 ձայն. «Պարզ է, որ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ցանկանա այս խնդիրը լուծել, եթե նույնիսկ ճիշտ են ասում՝ այս խմբակցությունը անմիաբան է, բոլորով կգան, կքվեարկեն: Պարզ է չէ, որ նման խնդիր չեն դրել:

Երբ դեռ ամեն օր Եռաբլուրում շարունակվում ենք հերոս տղերքի հուղարկավորությունները, եկել են այստեղ՝ պարզագույն խաղով հերթական անգամ ձեզ խաբեն, որ տեսեք՝ մենք ինչ լավն ենք, ինչ բարի ենք, իսկ այս մյուս խմբակցությունը ինչ վատն է: Որոշում կայացրեք: Այս որոշումները ձեզ մոտ շատ լավ են ստացվում:

Առաջին փուլով ուզեցիք աշխարհին տեղեկացնել, որ բացակա պատգամավոր ունենք, երկորդ փուլով ուզոմ եք ժողովրդին ապացուցել, որ մենք անմիաբան ենք»:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ժողովուրդը խելացի է եւ ամեն բան տեսնում է. «Ճիշտ է՝ դուք ահագին մարդկանց խաբել եք տարատեսակ ստերով, որոնց հիման վրա էլ ձայն եք ստացել, օրինակ, որ 30 տարի առաջ արդեն Արցախը ծախել են և խեղճ հարիֆի ձեռքը պատերազմ և պարտություն են գցել: Նույն եղանակով եկել և շարունակո՞ւմ եք այստեղ, չի լինելու:

Եթե այստեղ եք այսպես, բա կառավարությունում ի՞նչ եք անելու, բա Սյունիքի բարձունքները ո՞նց եք պաշտպանելու, բա Արցախի հա՞րցը ոնց եք լուծելու, այս քայքայված տնտեսությունը էլի մանկապարտեզային խաղերո՞վ եք վերականգնելու, այն տղերքը, որ սահմանին կանգնած զոհվում էին, մեծապես թքած ունեին, թե մենք ինչ քաղաքական հայացքներ ունեինք, նրանք հայրենիքը իրենց կյանքով էին պաշտպանում ոչ նրա համար, որ մենք այսօր գանք այստեղ, տունտունիկ խաղանք»:

Տպել
Ամենաշատ