News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, խորհրդարանում ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումների, մասնավորապես՝ ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ շենք արգելելու վերաբերյալ:

Հայտարարությունում  մասնավորապես ասվում է.

«Օգոստոսի 5-ի առավոտյան «Panorama.am» լրատվական կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի մուտքն Ազգային ժողով արգելվել է: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա առհասարակ զրկվել է խորհրդարանի աշխատանքները լուսաբանելու հնարավորությունց։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանը խմբագրություն ուղարկած նամակում տեղեկացրել է, որ լուսանկարիչն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս խախտել է «ՀՀ Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող կանոնները հաստատելու մասին» ԱԺ նախագահի որոշման հավելված 1-ի 2.8 կետը, ըստ որի՝ արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում, այդ թվում՝ հսկիչ անցագրային կետերում, պահպանության ծառայության աշխատակիցներին իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ձայնագրելը, տեսանկարահանելը, լուսանկարելը»։

Խմբագրությունն իր հերթին նշում է, որ լուսանկարներից մի քանիսն իսկապես արված են ԱԺ միջանցքներում ու նիստերի դահլիճում, սակայն պահպանության ծառայության աշխատակիցները, որոնք, ըստ ԱԺ ղեկավարության, դեմքը թաքցնելու խնդիր ունեն, փաստացի, բաց դեմքով նայում են դահլիճ, որտեղից իրականացվում է ուղիղ հեռարձակում։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք խորհրդարանի ղեկավարության կողմից այս շաբաթվա սկզբից լրագրողների դեմ կիրառվող կամայականություններն ու անհիմն սահմանափակումները և վերահաստատում ենք օգոստոսի 3-ի հայտարարությամբ արտահայտած մեր խոր մտահոգությունները։ Վերջին շրջանում խոսքի ազատությունն ու ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտող որոշումների և օրենսդրական նախաձեռնությունների տարափն ակնհայտորեն խաթարում է իշխանության և լրատվամիջոցների միջև քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելու հնարավորությունները։ Եվ քանի դեռ այդ հետադիմական նախաձեռնությունները չեն չեղարկվել, մենք դրանք համարելու ենք ոտնձգություն մեր գործընկերների իրավունքների նկատմամբ։

Ելնելով վերոգրյալից՝ Ազգային ժողովի ղեկավարությունից պահանջում ենք․

- անհապաղ վերականգնել «Panorama.am» լրատվական կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի իրավունքը՝ մտնելու խորհրդարան և լուսաբանելու ԱԺ աշխատանքները,

- չեղարկել կամ հետ կանչել վերջին օրերին ընդունված կամ շրջանառության մեջ դրված՝ լրագրողների գործունեությունը սահմանափակող որոշումներն ու նախագծերը և ձեռնպահ մնալ նմանատիպ նոր նախաձեռնություններից,

- մեկ փաստաթղթում ձևակերպել խորհրդարան-լրատվամիջոցներ հարաբերությունների բոլոր խնդիրները, լայն քննարկումներ կազմակերպել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների, ինչպես նաև շահագրգիռ կառույցների ու փորձագետների մասնակցությամբ՝ օրինական ու ողջամիտ լուծումներ մշակելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ