News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մասաչուսեթսի բնակիչը 15 միլիոն դոլար է շահել վիճակախաղով: Մինչ այդ՝ 10 տարի առաջ, տղամարդը մեկ անգամ արդեն շահել էր վիճակախաղում, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Upi-ն:

Ջոն Հեմիլը իր երկրորդ ջեքփոթը վերցրել է «Մասաչուսեթսի միլիոնատերերի ակումբ» վիճակախաղում: Նա հաջողակ տոմսը գնել էր իր հայրենի Քուինսի քաղաքում: Ըստ վիճակախաղի պատասխանատուների՝ խաղն ընտրելիս տղամարդն առաջնորդվել է իր փորձով: Ջեքփոթը շահելու հավանականությունը գնահատվում էր 5.376.000-ից 1-ը, մինչդեռ շատ ավելի փոքր դրամական մրցանակ կարող էր տրվել յուրաքանչյուր երկրորդ տոմսին:

Ավելի վաղ ամերիկացին տպավորիչ գումարի տեր էր դարձել 2006 թվականին Set For Life վիճակախաղում հաղթանակից հետո: Այդ ժամանակ նա 1 միլիոն դոլար էր ստացել, բայց որոշել էր կանգ չառնել եւ շարունակել փորձել իր բախտը:

Հաղորդվում է, որ Ջոնը ցանկանում էր միանվագ վերցնել իր 15 միլիոն դոլարը: Այս դեպքում նրա շահումի գումարը կկրճատվի մինչեւ 9.750 հազար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ