Հունաստանում ուժեղ քամին կրակը տարածել է Աթենքի սահմաններից դուրս գտնվող քաղաքում, գրում է Reuters-ը:
Ամբողջ Հունաստանում անտառային հրդեհները շարունակվում են արդեն 5-րդ օրը:
Շաբաթ օրը գիշերը ուժեղ քամին կրակը տարածել է Տրակոմակեդոնես քաղաքում, որտեղ տներ են այրվել: Բնակիչներին տարհանել են, զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը տեղի ունեցածն անվանել է «մղձավանջային ամառ»: