News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այն, ինչ տեղի է ունենալու օգոստոսի 8-ին, հերթական համերգ չէ. Այդ օրը հնչելու են միայն հոգեւոր ու հայրենասիրական երգեր` նվիրված ՄԵՐ Արցախին, արցախցու անկոտրում ոգուն, մեր Հերոսներին, նրանց, ովքեր անմահացան` հանուն Արցախի, որդեկորույս մայրերին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է երգիչ Անդրեն՝ անդրադառնալով միջադեպին, երբ Ստեփանակերտում մի քաղաքացի պատռել էր Անդրեի համերգի մասին ազդարարող եւ իր նկարով մեծ պաստառը:

«Մենք մեր գոյությամբ ու լինելիությամբ պիտի ապացուցենք, որ Արցախը ՄԵՐՆ է, այն ապրում է ու ապրելու է հայկական ոգով` անկախ թշնամու կամքից! Ցավըտ տանիմ, Արցախ...

P.S. Մեր հանդիպումը չի չեղարկվի` անկախ խոչընդոտներից, որովհետեւ բազմաթիվ արցախցիներ սպասում են դրան... Մեր ապրումներն, այո, անասելի ծանր են, բայց ՈԳԻՆ` միշտ ԱՄՈւՐ»,-գրել է նա:

Անդրեն նաեւ Facebook-ի իր էջում «լայվ» է մտել եւ ասել. «Եթե մարդիկ պատռում են իմ պաստառները, կամ ստատուսներ են գրում, խնդրում եմ իջեք «Բազարի թաղ» որտեղ դիսկոտեկաներ են, դմփդմփոցներ են: Գանցեք, այդ երիտասարդներին ասեք, էս ինչ է կատարվում: Կյանքը շարունակվում է, բայց նույն ձեւով չի շարունակվում: Շարունակվում է առանց 10 հազար երիտասարդների, առանց Շուշիի, առանց Արցախի 75 տոկոսի... գնացեք, զբաղվեք ձեր գործով ի՞նչ գործ ունեք ինձ հետ»:

Տպել
Ամենաշատ