News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աֆղանստանցի հատուկջոկատայինները սկսել են Կունդուզ քաղաքի ականազերծումը, որպեսզի թալիբներին հետ շպրտեն, տեղեկացրել է պաշտպանության նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ հատուկջոկատայիններն արդեն մաքրել են գեներալ Ռազիկի հրապարակը քաղաքում եւ Աֆղանական ազգային ռադիոյի ու հեռուստատեսության (RTA) գրասենյակները։

Աֆղանական հատուկ նշանակության ուժերի հրամանատար Թաջ Մոհամադն ասել է, որ թալիբներն ակտիվացրել են իրենց գրոհները Կունդուզ քաղաքի դեմ վերջին 24 ժամում, բայց խմբավորումը «ծանր կորուստներ» է կրել։

Նա հավաստիացրել է Կունդուզի բնակիչներին, որ անվտանգության ուժերը կպաշտպանեն քաղաքը։

Մինչ այժմ ոչ մի մանրամասն զոհերի մասին չի հաղորդվել։

Սակայն թալիբները հայտարարել են, որ զավթել են Կունդուզ նահանգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ