News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմը պետք է գիտակցի, որ ոչնչի չի հասնի՝ հետեւելով նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մտածելակերպին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է փոխի իր մտածելակերպը եւ հաշվի առնի տեղերում առկա իրողությունները:

«Նրանք (ամերիկացիները) գիտեն, եւ մենք նույնպես գիտենք, որ առավելագույն ճնշման քաղաքականությունը տապալված է, եւ Իրանը չի ընդունի ԳՀՀԾ-ից պակաս որեւէ բան»:

Պատասխանելով Վիեննայում բանակցությունների վերսկսման մասին հարցին՝ Խաթիբզադեն ասել է, որ Իրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից: Նա պարզաբանել է, որ նախագահ Էբրահիմ Ռաիսիի վարչակազմի՝ իշխանության գալուց հետո Իրանն իշխանության ժողովրդավարական փոխանցման փուլում է՝ նշելով, որ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցություններում ներգրավված գործադիր խմբերն այդ գործընթացում կփոխվեն:

Նրա խոսքով՝ Ռաիսին հասկացրել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները պետք է հանվեն:

Ապրիլից Իրանի եւ P4+1 խմբի ներկայացուցիչները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ռուսաստանը եւ Չինաստանը, բանակցություններ են վարում Վիեննայում, որոնք ուղղված են ԳՀՀԾ-ի ակտիվացմանը եւ ԱՄՆ-ի վերադարձին դրան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
ԱԷՄԳ-ի ղեկավարը դժգոհ է Իրանի և իր կազմակերպության միջև համագործակցության մակարդակից
Հունվարին Գրոսսին զգուշացրել էր, որ Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել մի քանի...
Մակրոնը և Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին. լրատվամիջոց
Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական...
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Ամենաշատ