News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

27 կոնգրեսական Պետդեպարտամենտին կոչ է անում դադարեցնել անօդաչու թռչող սարքերի՝ Թուրքիա արտահանման լիցենզիաները մինչ Կովկասում, Հարավային Ասիայում, Արեւելյան Միջերկրական ծովում եւ ամբողջ աշխարհում թուրքական անօդաչու սարքերի ծրագրերի ապակայունացնող դերի պաշտոնական հետաքննության ավարտը:

Թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերը, որոնք անցած տարվա աշնանն Ադրբեջանի կողմից տեղակայվեցին Արցախի դեմ, առնվազն 10 դետալ են պարունակում, որոնք արտադրվում են ԱՄՆ-ում կամ ԱՄՆ-ում դուստր ձեռնարկություններ ունեցող ընկերությունների կողմից:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղարկված երկկուսակցական նամակում 27 կոնգրեսական խնդրել են նրան հրապարակել թուրքական անօդաչու թռչող սարքերի արդյունաբերության մասին զեկույցը՝ հատկապես ուշադրություն դարձնելով՝՞ արդյոք դրանք պատժամիջոցները խախտող ամերիկյան տեխնոլոգիաներ են ներառում: «Անցնող տարվա ընթացքում թուրքական անօդաչու թռչող սարքերն օգտագործվել են Ադրբեջանի կողմից Արցախում հայ խաղաղ բնակչության, Սիրիայում՝ քրդական ուժերի դեմ, որոնք ԱՄՆ-ի հետ համագործակցում են ԻՊ-ի դեմ պատերազմում, եւ քաղաքացիական պատերազմում Լիբիայում»,- ասվում է նամակում: 

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսականներին, ովքեր միացել են Թուրքիային պատասխանատվության ենթարկելու այս երկկուսակցական կոչին: Պետդեպարտամենտի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքերի ծրագրի հետաքննություն՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ բնակչության դեմ տեղակայված Bayraktar անօդաչու թռչող սարքերում  ամերիկյան տեխնոլոգիաներ են կիրառվում»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Թուրքիան չափազանց երկար ժամանակ է ԱՄՆ-ի պաշտպանական արդյունաբերության հետ իր արտոնյալ հարաբերությունները որպես լիցենզիա օգտագործել՝ անտեսելու Ամերիկայի հիմնական շահերը, արժեքներն ու գործընկերություններն ամբողջ աշխարհում: Թուրքիայի անօդաչու թռչող սարքերի ծրագիրն միջոցներից ընդամենը մեկն է, որով այսպես կոչված դաշնակիցը սպառնում է ամերիկյան շահերին եւ, հնարավոր է, խախտում է ամերիկյան օրենքները: Բրավո Ներկայացուցիչների պալատի 27 անդամներին՝ այս սպառնալիքին ուշադրություն դարձնելու համար»,- ասել է Հունա-ամերիկյան առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենիդեսը:
.

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ