News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքը կհամակարգվի: Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արտահերթ ելույթը նվիրելով նախորդ խոսնակ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանին, ով խոսում էր լրատվամիջոցների վրա իշխանությունների ճնշումների մասին:
 
«Հավանաբար, մենք պետք է շնորհակալություն հայտնենք լրատվամիջոցներին՝ պատերազմի օրերին պետության հետ համագործակցության համար»,- ծաղրանքով սկսեց Սիմոնյանը` արձագանքելով Մանուկյանի նշած համագործակցությանը:
«Ես զարմանում եմ, որ թվում է, թե պետք է երախտապարտ լինել, որ պատերազմի ժամանակ աշխատանք կար, եւ որ իշխանություններն ինչ ասում, այն էլ անում էին: Ուրիշ ինչպե՞ս: Թույլ տվեք խոսեմ»,- ասաց Սիմոնյանը՝ ի պատասխան տեղից հնչած նկատողություններին:
 
«Մինչ դուք ելույթ էիք ունենում, ես գրառումներ էի կատարում եւ մտածում, որ տեղը չի հերիքի՝ այնքան բան կա հակադարձելու: Ինչ վերաբերում է հեռուստաալիքներին. Հայաստանում երբեք այսքան շատ ընդդիմադիր ալիքներ չեն եղել»,- ասաց Սիմոնյանը՝ ակնարկելով «Երկիր Մեդիա»-ի կողմից լիցենզիայի ոչ այդքան ազնիվ ստացմանը եւ  ընտրովի մոտեցումը հյուրերին եթեր հրավիրելիս:
 
Խորհրդարանում ԶԼՄ-ների ազատության մասով Սիմոնյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Անգլիայում` ժողովրդավարության այդ բաստիոնում,  լրագրողը կարող է հայտնվել պատգամավորի գրասենյակում, կամ հետապնդել նրան միջանցքում: «Սա բացառված է: Նման բան չկա ոչ մի երկրում: Այն, ինչ դուք նկարագրում եք, գրեթե ոչ մի այլ տեղ աշխարհում չկա: Այն երկրներում, որոնք ավելի փակ են, լրագրողներին ընդհանրապես չեն թողնում խորհրդարանի շեմին: Էլ չեմ խոսում այն ​​մասին, որ հեղափոխությունից հետո խոսքի ազատության կտրուկ աճը հանգեցրեց նրան, որ նորմալ վերլուծաբանները կատարվածը համեմատում են լկտիության հետ:
 
Այսինքն ՝ ոմանք խոսքի ազատությունը շփոթել են լկտիության հետ»,- ասաց Սիմոնյանը՝ առաջարկելով ուսումնասիրել ընդդիմադիր լրատվամիջոցների վերնագրերը: «Այո, եւ դուք, լրագրող աշխատելով, վիրավորանքները չէիք խնայում սոցցանցերում: Ձեր օրինակին են բազմաթիվ լրագրողներ էին հետեւում: Այս սենյակում ներկա առնվազն երկու նախկին լրագրող թույլ են տվել իրենց վիրավորանքներ հասցնել սոցիալական ցանցերում: Իսկ հետո մենք «ատելություն տարածեցինք»»,- հեգնանքով ասաց Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ սխալ է ամեն ինչ ներկայացնել այնպես, կարծես  լրագրողներին մտադիր են ինչ -որ անկյունում փակել:
 
«Նրանք կկարողանան լուսաբանել, հարցազրույցներ անել: Բայց, ներեցեք, այո, նրանք չեն կարողանա մտնել պատգամավորի գրասենյակ, միջանցքով վազել պատգամավորների հետեւից, քանի որ դա անհարգալից վերաբերմունք է ինչպես լրագրողի, այնպես էլ պատգամավորի նկատմամբ»,- ասաց Սիմոնյանը՝ վստահեցնելով, որ երկրի բնակչության մեծ մասը դժգոհ է լրագրողներից: Դիմելով բոլոր լրագրողներին՝ Սիմոնյանը հորդորեց զերծ մնալ սոցցանցերում քաղաքական ու հասարակական գործիչներին վիրավորելուց: Սիմոնյանը միաժամանակ վստահեցրեց, որ լրատվամիջոցների 80 տոկոսը պատկանում է ընդդիմությանը, եւ վիրավորանքներով համեմված գործունեությունը չի անցնի:
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ