News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


NEWS.am–ի  տեղեկություններով՝ Արցախի Մարտակերտ քաղաքի հարակից բլուրներում այսօր՝ օգոստոսի 15–ին հրդեհ է բռնկվել։

Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է ժամը 11–ի սահմաններում արցախա–ադրբեջանական շփման գծի հատվածում և տարածվել քաղաքի հարակից անտառածածկ և խոտածածկ բլուրներում։ Տեղացիների խոսքով՝ ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմը հրկիզող և պայթող փամփուշտներով միտումնավոր կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով սահմանային տարբեր հատվածներում հրդեհ է բռնկվել։

Արցախի պաշտպանության նախարարությունը և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը  դեռևս չեն անդրադարձել դեպքին։

Նշենք, որ օրեր առաջ էլ հրդեհ էր բռնկվել Մարտակերտի հյուսիս–արևմտյան հատվածում՝ Տոնաշենի անտառներում և հասել մինչև Մաղավուզ գյուղ։ Մի քանի օր շարունակ հրշեջներին չի հաջողվել մարել կրակը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ