News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում քվեարկությունը բաց է եղել, ինչը դատարանին, որտեղ մենք վաղուց ենք դիմել, հիմքեր է տալիս դրա արդյունքները անվավեր ճանաչել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հ2 հեռուստաալիքի տնօրենի տեղակալ Լեւոն Սուլթանյանը:

Նա հիշեցրեց, որ օրենքով քվեարկությունը պետք է գաղտնի լիներ, իսկ այն բաց է եղել, ինչը խոսում է այն մասին, որ հանձնաժողովի անդամների վրա տեսականորեն կարող էին ազդեցություն ունենալ:

Սուլթանյանը դժգոհություն հայտնեց, որ քվեարկությունն անցել է օրենքի խախտմամբ:

«Հանձնաժողովի գնահատականն ու որոշումը պետք է հիմնավորված լինեն: Նախ հիմնավորում է տրվել, ապա անցկացվել քվեարկությունը՝ չնայած պետք է հակառակը լիներ: Մենք դիմել ենք հանձնաժողովին, որպեսզի այն մեզ մրցույթի արդյունքների մասին փաստաթղթեր տրամադրի, սակայն ոչինչ մեզ չեն տրամադրել: Փաստաթղթերը չեն ներկայացվել նաեւ դատարանին: Ինչո՞ւ չեն ներկայացվում, եթե որոշումն արդեն ընդունվել է»,-նշեց տնօրենի տեղակալը:

Նա անդրադարձավ նաեւ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքերին՝ պարզաբանելով, որ բոլոր անդամները նշանակվել են 2015, 2016 եւ 2017 թվականներին, այսինքն՝ իշխանափոխությունից առաջ:

«Դա խոսում է այն մասին, որ հանձնաժողով այս կամ այն անդամ չի ղեկավարվում նրանով, որ ինքը «նախկին»: Տիգրան Հակոբյանը մեր խոսքերը շրջել է 180 աստիճանով: Չնայած նրան, որ ամեն ինչ տեղի է ունեցել փետրվարին, երբ արտահերթ ընտրությունների մասին խոսք չի եղել»,-նշեց Սուլթանյաը:

Նա մեջբերեց Հակոբյանի խոսքը, ով ասել է, որ հանձնաժողովի անդամներն անցել են պատերազմի միջով, այդ պատճառով նրանց վրա անհնար է ճնշում գործադրել: «Խոսելով պատերազմի մասնակիցների մասին՝ նա նկատի ուներ Արմեն Մկրտչյանին եւ Դավիթ Ամալյանին: Ստացվում է, որ նախ Հակոբյանը գովերգել է այդ մարդկանց, ապա քվեարկությունից հետո սկսել նրանց մեղադրել: Տվյալ փաստը վկայում է այն մասին, որ դա ոչ թե Հակոբյանի կողմից օբյեկտիվ պրոցես է, այլ դեմարշ մարդկանց նկատմամբ, ովքեր չեն քվեարկել: Ավելին, Ամալյանի որդին զոհվել է: Այդ պատճառով այդ պրոցեսի բարոյական տեսանկյունից հարց է ծագում»,-պարզաբանեց Հ2-ի տնօրենի տեղակալը:

«Երբ մենք դիմել ենք, այդ ժամանակ մեկ սլոթը թափուր է մնացել: Մեր հայտնի ներկայացումից հետո մրցույթին մասնակցության համար դիմել է նաեւ Հանրային հեռուստատեսությունը»,-եզրափակեց նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ