News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում տալիբների իշխանության գալը Հայաստանի համար անուղղակիորեն կարող է բացասական զարգացումների հանգեցնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Աֆղանստանում իսլամիստական «Տալիբան» շարժման իշխանության գալն ինչպես կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով ազդել Հայաստանի վրա:

Պողոսյանի գնահատմամբ՝ խնդրահարույց կարող է լինել այդ զարգացումների արդյունքում Թուրքիայի դերակատարության մեծացումը, իսկ այդ հարցում վերջինին կարող է օգտակար լինել Պակիստանը:

«Եթե Պակիստանը դեռևս շարունակում է պահպանել նախկինում ունեցած ազդեցությունը Աֆղանստանում իշխանության եկած թալիբների նկատմամբ, և եթե հաշվի առնենք Թուրքիա-Պակիստան հարաբերությունների սերտացումը ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական հարթություններում, ապա Թուրքիան անուղղակիորեն, գուցե, ի վիճակի լինի Պակիստանի միջոցով որոշակի հարաբերություններ հաստատել տալիբների հետ, ինչը նշանակում է, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական կշիռը կմեծանա՝ խաղի մասնակից կդառնա, և որոշ պետություններ, գուցե, սկսեն նաև Թուրքիայի հետ տալիբների և Աֆղանստանի հետ կապված հարցեր քննարկել: Հետևաբար, ցանկացած գործընթաց, որը կարող է հանգեցնել Թուրքիայի աշխարհաքաղաքական ներուժի մեծացմանը, դա կարող է միջնորդավորված կերպով բացասական զարգացում լինել Հայաստանի համար»,- նկատեց քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ