News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում։ Օգոստոսի 18-ին, Ժամը 00։10-ի սահմանում, Երեւանի բնակիչ 29-ամյա Արշակ Աթոյանը Կոմիտասի 40/2 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 70 տարեկան, դեռեւս անձը չպարզված տղամարդու։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածին առաջին օգնության են հասել քաղաքացիները, ապա նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրից ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաեւ Երեւանի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Գինոսյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, քանի որ կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենան նույնպես մասնակցություն է ունեցել դեպքին։

Այսօր, ժամը 07։00-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ