News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ից:

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Դավիդ Զալկալիանին շնորհավորել է նաև հայկական կողմին՝ անցկացված ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ՝ նշելով, որ երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդումը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:

Արարատ Միրզոյանը և Դավիդ Զալկալիանին ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների առանձնահատուկ և բարիդրացիական բնույթը, պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ համագործակցության առավել խորացման ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորվել է նաև բարձր մակարդակում փոխայցելությունների անցկացումը։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ երկու երկրների միջև ավանդական փոխվստահության ամրապնդումը, շարունակական երկխոսությունը և փոխգործակցությունը կնպաստեն նաև տարածաշրջանային կայունությանը:

Զրույցի ընթացքում նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ հայ ռազմագերիների հայրենադարձման գործում ներդրած միջնորդական ջանքերի համար, և շեշտել, որ Ադրբեջանում դեռևս կան ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, ում շուտափույթ հայրենադարձումն առաջնահերթություն է հայկական կողմի համար։ Արարատ Միրզոյանը հավելել է, որ այս կարևորագույն խնդրի լուծման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային իր գործընկերների հետագա ներգրավվածությունը։

Կողմերը քննարկել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրիչ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Հայկական կողմն ընդգծել է, որ Ադրբեջանի նման վարքագիծը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության ու կայուն զարգացման համար:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Այս առումով, կարևորվել է բնակչության շրջանում պատվաստումների ծավալների ավելացումը, ինչպես նաև համավարակի հաղթահարման գործում երկու երկրների միջև համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ