News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Իլոն Մասկի Tesla ընկերությունը նախագծում է Tesla Bot մարդանման ռոբոտ: Դրա նախատիպը պատրաստ կլինի 2022 թվականին, հաղորդել է Business Insider-ը:

Ամերիկացի ձեռներեցի ներկայացրած ռոբոտը նման է 172 սմ հասակ եւ 52 կգ քաշ ունեցող մարդու, սակայն դեմքի փոխարեն էկրան է լինելու: Մասկի խոսքով՝ մարդանման ռոբոտը կկարողանա զարգացնել մինչեւ 8 կմ/ժ արագություն եւ բարձրացնել ծանր առարկաներ:

Ռոբոտը ստեղծվելու է մարդկանց «ձանձրալի գործերից», օրինակ՝ խանութ գնալուց ազատելու համար:

«Ռոբոտն այնպես է նախագծվում, որպեսզի կարողանաք հաղթահարել այն կամ փախչել նրանից, սակայն ծրագրվում է, որ այն ընկերասեր է լինելու», - ասել է Իլոն Մասկը:

«Tesla-ն արդեն կարելի է անվանել ռոբոտաշինության աշխարհի ամենամեծ արտադրողը», - եզրափակել է միլիարդատերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ