News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի բնակիչները կարող են զանգվածային սովի ենթարկվել՝ «Թալիբան» արմատական շարժման զինյալների կողմից իշխանությունը զավթելու, երաշտի եւ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեւիդ Բիզլիին:

«Կատարյալ փոթորիկ է սպասվում՝ երկար տարիների երաշտի, հակամարտությունների ու տնտեսական վատթարացման պատճառով, որը խորացել է COVID-ով: Սովից մահանալու վտանգի տակ գտնվող մարդկանց թիվը հասել է 14 միլիոնի»,- ասել է նա:

Բիզլին հավելել է, որ եթե երկրում իրավիճակը վատթարանա, Աֆղանստանի բնակչության համար «երկրի վրա իսկական դժոխք» է սպասվում:

ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով, համաշխարհային քաղաքական գործիչները պետք է արագ գործեն, քանի որ Աֆղանստանը արտաքին օգնության կարիք ունի: Մարդասիրական աղետը կանխելու համար մինչեւ սեպտեմբեր երկիր պետք է ուղարկվի առնվազն 200 միլիոն դոլար: Բիզլին հույս է հայտնել, որ աֆղանցիներին օգնելու համար այդ միջոցները կարող են հատկացնել ԱՄՆ-ի, Կատարի եւ Պարսից ծոցի այլ արաբական պետությունների իշխանությունները։

Օգոստոսի 15-ին թալիբները հայտարարել են Աֆղանստանում իշխանությունը զավթելու մասին: Այժմ նրանք ամբողջությամբ վերահսկում են երկրի մայրաքաղաք Քաբուլը եւ այլ քաղաքներ: Երկրից հեռանալու միակ ճանապարհը դեռ մնում է Քաբուլի օդանավակայանը, որի միջոցով այլ նահանգների իշխանությունները տարհանում են իրենց քաղաքացիներին: Իրենք՝ աֆղանցիները, նույնպես փորձում են նստել ինքնաթիռներ, սակայն գրոհայինները փակել են օդանավակայանի ճանապարհը, եւ այնտեղ թույլատրվում է միայն օտարերկրացիներին: «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ օգոստոսի 31-ից հետո անհնար կլինի հեռանալ Աֆղանստանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ