News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Տեւական ժամանակ է, որ մամուլի, ազատ խոսքի նկատմամբ իրականացվում է բացահայտ եւ քողարկված քաղաքականություն. Իշխանավորները եւ նրանց շրջանակներն արդեն առանց ավելորդ  ձեւականությունների թիրախավորում են լրագրողներին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի լրագրողների միության նախագահ, 168 ժամ թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:

Նրա խոսքով, մամուլը վաղուց իշխանության համար բաժանված է յուրայինների եւ օտարների. «Մամուլի դեմ իրականացվող արշավը տեղի է ունենում մի քանի հարթություններում: Նախ իրավական, օրենսդրական կարգավորումներով փորձ է արվում էականորեն սահմանափակել լրագրողների աշխատանքը, ինչի վառ վկայությունը տեսնում ենք Ազգային ժողովում: Ընդ որում, դա արվում է բացահայտ ցինիզմով: Իշխանությունը հերթական անգամ կոշտ սահմանափակումներ է մտցնում, հետո դա մամուլի ներկայացուցիչների հետ քննարկելու իմիտացիայով փորձ է անում համախոհության ու հանդուրժողականության տպավորություն թողնել:

Ավելի գլոբալ հարթություններում, սոցիալական մեդիայում, հասարակությունում գեներացվում է մամուլի նկատմամբ թշնամանք: Տպավորություն է ստեղծվում, որ մամուլը առաիկայում ազատ խոսքը կարող է հռչակվել որպես դասակարգային թշնամի, որը խանգարում է իշխանությանն իրագործել իր սիրած պողպատյա մանդատը»,-ասաց նա:

Սաթիկ Սեյրանյանն ընդգծեց, որ այս իրավիճակը միայն առաջին հայացքից է թվում, որ կապված է միայն լրագրողներին ու լրատվամիջոցներին. «Իրականում սա բացառապես քաղաքական ու հասարակական խնդիր է եւ արտացոլում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատությունների նկատմամբ իշխանության վերաբերմունքը:

Իմ խորին համոզմամբ սրա պատճառն այն է, որ Հայաստանում հաստատվել եւ խորանում է ձեւով ժողովրդավարական, բովանդակությամբ ավտորիտար մի համակարգ, որի համար ազատ խոսքն ու մամուլը, այո, թշնամիներ են:

Իշխանությունը դեռեւս փորձում է պահպանել ժողովրավարական կառուցակարգերի իմիտացիան, միաժամանակ բովանդակային հարթությունում ամեն ինչ անելով ավտորիտար մթնոլորտի հաստատման համար:

Մամուլի դերը այս վիճկում պետք է լինի հնարավորինս շատ դաշնակիցներ ունենալ եւ ես հավատացած եմ, որ այս հարցում առաջին դաշնակիցը ՀՀ  քաղաքացին է, որովհետեւ մամուլի դեմ սանձազերծված արչժամն իրականում ուղղված է քաղաքացիների տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքի իրացման դեմ:

Հանուն արդարության պետք է նշեմ, որ բազմաթիվ խնդիրներ կան նաեւ մամուլի դաշտում, լրագրողներիս մասնագիտական աշխատանքում, որոնց մենք կանդրադառնանք առանձին քննարկմամբ մոտ ապագայում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ