News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը պետք է փոխգործակցի թալիբների հետ, սակայն չի շտապի պաշտոնապես ճանաչել նրանց որպես Աֆղանստանի նոր ղեկավարներ, չորեքշաբթի ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան: Այս մասին հայտարարել է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության եվրոպական եւ կենտրոնասիական վարչության պետ Գունար Վիգանդը, փոխանցել է Reuters-ը:

Նրա խոսքով՝ հարաբերություններ կհաստատվեն միայն այն դեպքում, եթե թալիբները կատարեն մի շարք պայմաններ, այդ թվում՝ հարգեն մարդու իրավունքները եւ չխոչընդոտեն մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցների անարգել մուտքը:

«Անդամ երկրների (ԵՄ) եւ G7-ի մոտ կասկածներ չկան՝ մենք պետք է փոխգործակցենք թալիբների հետ, շփվենք թալիբների հետ, ազդենք թալիբների վրա, պետք է օգտագործենք մեր ունեցած լծակները», - ասել է նա: «Սակայն մենք չենք շտապի ճանաչել այս նոր կազմավորումը եւ պաշտոնական հարաբերություններ հաստատել», - ասել է նա Եվրախորհրդարանի անդամներին:

Վիգանդը նշել է, որ անհասկանալի է՝ արդյո՞ք թալիբները կկարողանան արդյունավետ կառավարել երկիրը, սակայն ԵՄ-ի համար պաշտոնական հարաբերությունների հիմնական պայմանը կլինի ներկայացուցչական եւ ներառական անցումային կառավարության ստեղծումը: Նա հայտնել է, որ «Թալիբան» շարժման ճանաչման պայմաններն են՝ թույլատրել աֆղանստանցիներին ազատորեն լքել երկիրը, խուսափել օտարերկրյա ուժերի կամ նախկին կառավարության հետ կապ ունեցող անձանց նկատմամբ վրեժխնդրությունից եւ Աֆղանստանը չդարձնել ահաբեկիչների ապաստան:

Նա խոսքով՝ պետք է գնահատականներ տրվեն, թե ինչն էր սխալ Աֆղանստանի հետ Արեւմուտքի 20-ամյա փոխազդեցության մեջ՝ նկատի ունենալով Քաբուլից քաղաքացիական բնակչության եւ օտարերկրյա ուժերի քաոսային տարհանումն այն բանից հետո, երբ թալիբները ներխուժեցին մայրաքաղաք: «Մենք պետք է գնահատենք պատճառները, որոնք հնարավոր են դարձրել նման ճգնաժամը», - ասել է Վիգանդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ