News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան կես միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացրել Լեռնային Ղարաբաղի տարածքի ականապատմանն օգնելու համար:
Միջոցները տրամադրվել են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից:

Որպես տարածաշրջանում բարության առաջատար ուժ՝ Մեծ Բրիտանիան առաջին երկիրն էր, որը հայտարարեց մարդասիրական աջակցության մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո՝ 1 միլիոն ֆունտ ստերլինգ նվիրաբերելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին տուժածներին աջակցելու համար:

Մեծ Բրիտանիան այժմ կոչ է անում այլ երկրներին աջակցել ՄԱԿ-ի նախաձեռնությանը՝ օգնելու հակամարտությունից տուժած հազարավոր մարդկանց վերականգնել իրենց կյանքը եւ վերադառնալ տարածաշրջան այն բանից հետո, երբ նրանք վտարվեցին իրենց տներից հակամարտության կամ չպայթած զինամթերքի պատճառով:

Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարար Վենդի Մորտոնը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղում եւ դրա շրջակայքում գտնվող տարածքներն աշխարհում ամենաշատ ականապատվածներից են, եւ հաճախակի հաղորդումներ են ստացվում խաղաղ բնակիչների մահվան կամ վնասվածքների մասին, որոնք կարող են փոխել նրանց կյանքը»:

Միացյալ Թագավորության նվիրատվությունը կօգտագործվի ՄԱԿ-ի փորձի կիրառման եւ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում քաղաքացիական անձանց կյանքի համար վտանգի նվազեցման նպատակով՝ ականների մաքրման գործում ուսուցման եւ տեխնիկական աջակցություն տրամադրման միջոցով նրանց, ովքեր օգնում են տարածքն ավելի անվտանգ դարձնել:

ՄԱԿ-ի կողմից ֆինանսավորումը կօգտագործվի Հայաստանում եւ Ադրբեջանում ականազերծման տեղական եւ ազգային կազմակերպություններին աջակցելու համար, այդ թվում՝ տեխնիկական, ռազմավարական եւ կառավարման աջակցության միջոցով:

Մեծ Բրիտանիան շարունակում է կոչ անել Հայաստանին եւ Ադրբեջանին ստորագրել Օտտավայի պայմանագիրը, որն ուղղված է ամբողջ աշխարհում ցամաքային ականների կիրառման դադարեցմանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ