News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ռուսաստանը միշտ կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու պատրաստ է աջակցել Երեւանի եւ Անկարայի մերձեցմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրել է, որ նախկինում Ռուսաստանը մասնակցել է միջնորդական ջանքերին։ «Մենք նպաստել ենք 2009 թվականին Ցյուրիխում այսպես կոչված ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը, դրանք ենթադրում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների փուլային կարգավորում։ Ռուսաստանը պարզապես միջնորդի դեր չի ունեցել, այլ առանցքային դեր է ունեցել։ Ցավոք, նախաձեռնությունները, որոնք ձեռք են բերվել ՌԴ միջնորդությամբ, կողմերը չեն իրականացրել։ Դա յուրաքանչյուր պետություն կամքն է։ Մենք պատաստ ենք աջակցել երկու հարեւան պետությունների մերձեցմանը։ Մենք ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ մեկտեղ՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եւ 2021թ․ հունվարի 11-ի հայտարարությունների համատեքստում, դա դրական կազդեր տարածաշրջանում խաղաղության, կայունություն եւ բարգավաճման համար։

Ինչ վերաբերում է վեցի հարթակին, մենք կարծում ենք, որ նման ձեւաչափը պատասխանում է իր բոլոր պոտենցիալ մասնակիցների շահերին»,-ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ