News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 6-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետների խորհրդակցությունը՝ 2021 թ. հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների նիստի օրակարգի նախապատրաստման նպատակով։

Խորհրդակցության մասնակիցներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը։

Խորհրդակցությունը վարում էր ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեց և ձևավորվեց ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգը:

Քննարկվեցին, մասնավորապես, հարցեր՝ Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկվող առաքումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանող միջպետական փաստաթղթի նախագծի մշակման, բլոկչեյն տեխնոլոգիաների և կրիպտոարժույթների կիրառմամբ կատարված հանցագործությունների կանխարգելման գործում Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ներքին գործերի մարմինների համագործակցության, դեստրուկտիվ խմբերում անչափահասների ներգրավվածության կանխարգելման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ներքին գործերի մարմինների փոխազդեցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում `ինտերնետային խարդախությունների ոլորտում կատարված հանցագործությունների բացահայտման գործում ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների (ոստիկանության) միջև փոխգործակցության ներուժի ստեղծման մասին և այլն։

Բոլոր կետերով մշակվեց համապատասխան որոշման նախագիծ։

Խորհրդակցությունն անցավ կառուցողական մթնոլորտում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ