News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ հաջորդ զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերին Տաջիկստանում, աֆղանական սահմանի անմիջական հարեւանությամբ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով կազմակերպության միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովին։

«Արագ ծավալման հավաքական ուժերից բացի մենք ունենք նաեւ օպերատիվ արձագանքման ուժեր, դրանք մեր կազմակերպության ավելի հզոր բաղադրիչն են, որոնք էլ հենց հոկտեմբերին կմասնակցեն զորավարժություններին Տաջիկստանի վարժադաշտում, Աֆղանստանի հետ սահմանի անմիջական հարեւանությամբ»,- ասել է նա։

ՀԱՊԿ Կենտրոնաասիական տարածաշրջանի Արագ ծավալման հավաքական ուժերի «Ռուբեժ-2021» զորավարժությունները տեղի են ունենում Ղրղզստանի Էդելվեյս վարժադաշտում։ Դրանք մեկնարկել են սեպտեմբերի 7-ին։

Վարժանքների ընթացքում սեպտեմբերի 9-ին զինծառայողները համատեղ հակաահաբեկչական գործողություն են իրականացրել եւ փորձարկել ՀԱՊԿ պայմանական անդամ պետության տարածք ներխուժած ապօրինի զինված կազմավորումների վերացման պատրաստություն եւ մարտական գործողություններ։

Ինչպես նշել է Սիդորովը, զորավարժությունների եզրափակիչ փուլին անձնակազմը ցուցադրել է պրոֆեսիոնալ պատրաստության եւ համակարգված գործողությունների բարձր մակարդակ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ