News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Միչիգան նահանգում աղբատարը մխրճվել է շենքի մեջ։ Շենքին հասցված վնասների հետեւանքով բացահայտվել է ապօրինի աճեցվող մարիհուանայի պլանտացիա, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով WXYZ պորտալին։

ՃՏՊ-ն տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին, երբ բեռնատարը Mound Road-ով սլանում էր դեպի հարավ։ Մեքենայի արգելակները խափանվել են կարմիր լույսի տակ, եւ վարորդը մեքենան թեքել է դեպի պակաս աշխույժ ճանապարհ՝ խուսափելու համար մեքենաների հետ բախումներից։

Արդյունքում՝ աղբատարը բախվել է մի մեքենայի, խուսափել հանդիպակաց շարժումից եւ կանգ առել միայն այն ժամանակ, երբ մխրճվել է շենքի մեջ։

Տուժած շենքի հարեւանությամբ բիզնեսով զբաղվող Մայք Փալմիերին տրամադրել է վթարի կադրերը։ Նա լրագրողներին հայտնել է իր կարծիքը պատահաբար բացահայտված մարիհուանայի պլանտացիայի մասին։

«Մենք գիտեինք, որ ինչ-որ բան հարեւանությամբ կատարվում է, բայց մենք հարեւաններ էինք, որոնք հեռու էին մնում իրարից։ Ուժեղ, տարօրինակ հոտ, սակայն, զգում էինք»,- ասել է Փալմիերին։ Հարեւանն ասել է, որ հոտը սուր էր եւ հիշեցնում էր ժանտաքիսի հոտ։

Քննիչները պատմել են, որ վթարից հետո շենքի ներսում հայտնաբերվել է մարիհուանայի մոտ 60 թուփ։ Իշխանությունների տվյալներով՝ շենքը վարձով էր տրված երկու մարդու։

Սթեռլինգ-Հայթս քաղաքի, որտեղ աղբատարը բացահայտեց թմրադիլերներին, ոստիկանությունը  քննում է այս գործը։

Մայք Փալմիերին նշել է, որ նման հարեւանությունը շրջանում խթանել է հանցավորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ