News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Խրոնիկ դեպրեսիայով տառապող ԵՄ երկրների քաղաքացիների մասնաբաժինը 2019 թվականին կազմել է 7.2 տոկոս: Այս մասին հայտնում է Եվրոստատ ովրոպական վիճակագրական գործակալությունը:

Ըստ հետազոտողների տվյալների՝ ԵՄ-ում քրոնիկ դեպրեսիա ունեցող մարդկանց մասնաբաժինը 2014 թվականի համեմատ աճել է 0.3 տոկոսով:

Այս հիվանդությամբ տառապողների ամենամեծ մասնաբաժինը գրանցվել է Սլովենիայում (15.1 տոկոս): Նրան հաջորդում են Պորտուգալիան (12.2 տոկոս) եւ Շվեդիան (11.7 տոկոս): Սանդղակի մյուս ծայրում են Ռումինիան (1 տոկոս), Բուլղարիան (2.7 տոկոս) եւ Մալթան (3.5 տոկոս):

Գիտնականները ուշադրություն են հրավիրել նրա վրա, որ ԵՄ-ում կանայք ավելի շատ են տառապում դեպրեսիայով, քան տղամարդիկ: Դեպրեսիա ունեցող կանանց ամենաբարձր մասնաբաժինը գրանցվել է Պորտուգալիայում (16.4 տոկոս) եւ Սլովենիայում (16 տոկոս): Սլովենիան եւս դեպրեսիա ունեցող տղամարդկանց ամենաբարձր մասնաբաժինն ունի (14.3 տոկոս): Նրան հաջորդում են Շվեդիան (10 տոկոս) եւ Գերմանիան (9.9 տոկոս):

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրության՝ Երկրի վրա ավելի քան 260 միլիոն մարդ այժմ տառապում է կլինիկական դեպրեսիայով: Ամեն տարի այն սպանում է մոտ 800 հազար մարդու, դրան հատկապես ենթակա են դեռահասները, ինչպես նաեւ՝ 15 -ից 29 տարեկան տղաներ եւ աղջիկներ: Դեպրեսիայի դեմ պայքարը բարդանում է նրանով, որ նյարդաֆիզիոլոգները դեռ լիովին չեն հասկանում այս հիվանդության բնույթը և չեն կարող որոշել դրան ենթակա մարդկանց ճշգրիտ թիվը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ