News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան ընկերությունները կրկին կոչ են արել խզել կապերը թուրքական մարտական ​​անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar Makina-ի հետ:

Թուրքական ժողովրդավարության նախագիծը (TDP)՝ ԱՄՆ-ում տեղակայված կազմակերպություն, հայտարարել է, որ Baykar Makina-ի Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը «նախընտրելի զենք են դարձել ամբողջ աշխարհի ռեպրեսիվ ռեժիմների» համար եւ օգտագործվել են «Հայաստանում խաղաղ բնակիչների վրա հարձակումների, Սիրիայում եւ Լիբիայում արյունալի հակամարտությունների ժամանակ»:

Ըստ TDP-ի՝ Թուրքիան դարձել է աշխարհում չորրորդ խոշորագույն անօդաչու թռչող սարք արտադրողը՝ վերջին 20 տարվա ընթացքում իր ներքին ծրագրի հաջողությամբ ընդլայնումից հետո:

Կազմակերպությունը նաեւ մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկրի «ժողովրդավարական ենթակառուցվածքի» վրա հարձակման եւ «արտաքին քաղաքականություն վարելու մեջ, որն այլեւս կապված չէ ՆԱՏՕ -ի արժեքներին»:
«Էրդողանի ձեռքում TB2 անօդաչու թռչող սարքը ճնշման եւ բռնության գործիք է դարձել, մինչդեռ  Baykar Makina-ն շարունակում է գործարքներ կնքել այն ռեժիմների հետ, որոնք իրենց տեխնոլոգիան կիրառում են խաղաղ բնակիչների դեմ»:

Ընկերություններին ուղղված նամակներում, որոնց տեխնոլոգիաներն օգտագործվում են Bayraktar TB2-ի արտադրության համար, TDP-ի գործադիր տնօրեն Մարկ Դ. Ուոլասը մատնանշել է Լեռնային Ղարաբաղում անցած տարվա պատերազմում հայ խաղաղ բնակիչների եւ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարող քրդական ուժերի անօդաչու թռչող սարքերի օգտագործման պատմությունը:
Թուրքական զենքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ բիզնես իրականացնող ամերիկյան ընկերությունները կարող ենք խախտել Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենքը (CAATSA), հաղորդում է TDP-ն:

«ԱՄՆ եւ եվրոպացի օրենսդիրները պետք է լրջորեն մտահոգվեն, որ այդքան մեծ հայրենական արտադրական, տեխնոլոգիական եւ պաշտպանական ընկերություններ բիզնես են վարում Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի հետ,- ասել է Ուոլեսը:- Մտահոգիչ է նաեւ այն, որ, բախվելով իրենց արտադրանքի օգտագործմամբ կատարված հանցագործությունների ուղղակի ապացույցներին, այդ նույն ընկերությունները խելամիտ էին համարում պարզապես անտեսել դա»:

Բացի անօդաչու թռչող սարքերի համար Թուրքիա բաղադրիչներ մատակարարելու «բարոյական հետեւանքներից», «այդ ընկերությունների մեծ մասին լուրջ իրավական հետեւանքներ են սպասվում իրենց գործողությունների համար»,- հավելել է Ուոլեսը:
«Հրաժարվելով խզել հարաբերությունների Թուրքիայի հետ հանցագործությունների ուղիղ ապացույցների ֆոնին, որոնք Էրդողանի ռեժիմը կիրառում է դրանց արտադրանքն օգտագործելով, այս ընկերությունները ցույց են տալիս, որ լուրջ չեն վերաբերվում իրենց գործողությունների բարոյական կամ իրավական հետեւանքներին»,- ասել է նա:

TDP-ի ցուցակում ներառված ընկերությունները դեռ չեն արձագանքել Baykar Makina-ի հետ իրենց գործընկերությունը դադարեցնելու կոչին, այդ թվում՝ Northrop Grumman-ը, որը զենքի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն է: Կազմակերպության տվյալներով՝ առնվազն հինգ այլ ընկերություններ արդեն խզել են կապերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ