News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը Աֆղանստանում անկայուն իրավիճակի ֆոնին ԲՌԴՄ-2Մ մոդելի 12 միավոր արդիականացված զրահապատ հետախուզապարեկային զրահափոխադրիչ է նվիրել Տաջիկստանի զինված ուժերին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ հաղորդագրությունը։

«Տաջիկստանի հարավային սահմանի մոտ աճող անկայունության ֆոնին մենք համատեղ ապահովում ենք մեր պետությունների անվտանգությունը: Սա հուսալի եւ ապացուցված տեխնիկա է, որը կբարձրացնի Տաջիկստանի Հանրապետության զինված ուժերի մարտունակությունը եւ կդառնա եւս մեկ ծանրակշիռ փաստարկ երկրի պաշտպանվածության ապահովման գործում»,-ասել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Եվգենի Ցինդյակինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ