News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Պակիստանի օգնությունը պետք չի եղել «Թալիբան»-ին Աֆղանստանի Փանջշեր նահանգը գրավելու համար, որը թալիբների դեմ դիմադրության կենտրոնն էր, հայտարարել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում շարժման կողմից նշանակված արտգործնախարար Ամիր Խան Մոտակին, հայտնում է TOLO News-ը:

«Եթե մենք առանց Պակիստանի օգնության վերահսկողության տակ ենք վերցրել 33 նահանգներ, ապա մեր ինչին էր պետք Պակիստանի օգնությունը միայն Փանջշերի երկու կամ երեք շրջանների համար: Սա ոչ այլ ինչ է, քան քարոզչություն»,- ասել է Մոտակին:

Ավելի վաղ հնդկական Pioneer թերթը հաղորդել էր, որ Պակիստանի ռազմական ավիացիան եւ հատուկ ջոկատայինները աջակցել են թալիբներին Փանջշերը գրավելու գործողությունում: Այնուհետեւ Պակիստանի ԱԳՆ խոսնակ Ասիմ Իֆտիխարը հերքել էր թալիբների կողմից նահանգի գրավմանը պակիստանցի զինվորականների մասնակցության մասին տեղեկությունները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ